ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արամ Սարգսյանը մասնակցել է «Ժառանգության» հանրահավաքին

Արամ Սարգսյանը մասնակցել է «Ժառանգության» հանրահավաքին
06.12.2014 | 18:09

«2008-ին, երբ նույն ԲՀԿ-ն ավելի ջերմեռանդությամբ, քան ՀՀԿ-ն, տեղերում գումար էր բաժանում և իր ազդեցության տակ եղած ուժերին ստիպում էր, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեն, այդ ժամանակ ես նույնպես այս հրապարակում կանգնած էի և հարթակ չեմ բարձրացել: Մեր կուսակցությունը որդեգրել է հետևյալ սկզբունքը՝ մենք չենք համագործակցում այն ուժերի հետ, որոնք անցյալի ու ապագայի մեջ նախընտրում են անցյալը և գնում են Սովետական Միություն: Եվ մենք չենք համագործակցել ու չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք Մարտի 1-ի սպանդի հետ որոշակի կապ ունեն կամ էլ իրենց պահվածքով արդարացրել են նման կերպ իշխանության գալը, ավելին՝ այդ իշխանության մաս են կազմել պաշտոններ ձեռք բերելու և սեփական հարստությունն ավելացնելու համար: Մնացած բոլոր ուժերի հետ մենք հակված ենք համագործակցելու»՝ պատասխանել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ լրագրողի «Ինչո՞ւ եք մասնակցում «Ժառանգության» հանրահավաքին» հարցին:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ